Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփի վարչակազմը խոստանում է ագրեսիվ պայքար կիբերհարձակումների դեմ

Թրամփի վարչակազմը խոստանում է ագրեսիվ պայքար կիբերհարձակումների դեմ
08.01.2017 | 12:13

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու և նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն ունենալու մասին երկրի հատուկ ծառայությունների եզրակացությանը: Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել նման քայլերը կանխելու համար:

Նա հայտարարել է, թե իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրում մշակել ծրագիր՝ միտված հաքերային հնարավոր հարձակումներն «ագրեսիվորեն» կանխելուն:


«Անվտանգության միջոցառումները, մեթոդները, գործիքներն ու մարտավարությունը չպետք է հանրային քննարկումների առարկա դառնան, դա օգտակար կլինի հենց մեզ վնասել ցանկացողների համար»,- ասել է Թրամփը, հավելելով, թե կառավարությունը, տարբեր կազմակերպությունները, ասոցիացիաներն ու բիզնեսները ևս ամենատարբեր մակարդակներում կարիք ունեն ուժեղացնելու ջանքերը՝ ընդդեմ հնարավոր հաքերային հարձակումների:


Երբ Սպիտակ տունը տարածեց հատուկ ծառայությունների՝ գաղտնազերծված ուսումնասիրության արդյունքները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարգադրել այդ հարձակումները՝ նպատակ ունենալով նպաստել ընտրություններում Թրամփի հաղթանակին, ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, թե Թրամփը մտադրվել է վերջ դնել այդ ամենին: «Ընտրյալ նախագահը շատ հստակ հայտարարեց, որ մենք մտադիր ենք մեր պաշտոնավարման ամենասկզբնական իսկ շրջանում ագրեսիվ միջոցներ ձեռք առնել՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար և այսուհետ զերծ պահել ամերիկացի ժողովրդին՝ նման միջամտությունների վտանգից»,- ասել է Փենսը:

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ